Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

7 սննդամթերք քաղցկեղի դեմ պայքարելու համար. med.news.am

7 սննդամթերք քաղցկեղի դեմ պայքարելու համար. med.news.am

Գիտական հետազոտությունները երկար տարիներ շարունակ ապացուցել են, որ որոշ մրգեր, բանջարեղեն եւ այլ առողջարար մթերքներ կարող են պաշտպանել քաղցկեղից։


Արդյո՞ք դուք գիտեք, որ հնարավոր է ավելի բարձրացնել օրգանիզմի  «ինքնապաշտպանությունը»։ Ապացույցներ կան, որ սիներգիա կոչվող որոշ սննդամթերքների համադրությունը, որում սննդարար նյութերը՝ վիտամինները, հանքային աղերը եւ ֆիտոքիմիկան նյութերը միասին ավելի լավ են «գործում», և կարող են դառնալ պաշտպանության հզոր միջոց քաղցկեղի դեմ, - ասում է հավաստագրված ընտանեկան բժիշկ Դավիթ Բրաունշտեյնը։

 

Օգտագործեք հետեւյալ հակաքաղցկեղածին հնարավորություններ ունեցող մթերքների  համադրոթյունը։

 

  1. Լոլիկ եւ բրոկկոլի
    Լոլիկը պարունակում է լիկոպին, А եւ С վիտամիններ, իսկ բրոկկոլին՝ բետա-կարոտին, իզոտիցիոնատներ եւ ինդոլներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին պայքարում է քաղցկեղի դեմ, իսկ դրանք միասին՝ հզոր հարված են շագանակագեղձի քաղցկեղին։ Իլլինոյսի համալսարանում կենդանիների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկի եւ բրոկկոլիի համադրությունը ավելի արդյունավետ կերպով է կանխում շագանակագեղձի ուռուցքը, քան յուրաքանչյուր մթերքն առանձին-առանձին։

  2. Թեյ եւ կիտրոն
    Թեյը պարունակում է շատ հակաօքսիդանտային պոլիֆենոլներ, այդ թվում նաեւ կատեխին եւ ֆլավոնոիդ։ Ըստ USDA-ի մեկ բաժակ կանաչ թեյն իր մեջ ներառում է այնքան քանակությամբ ֆլավոնոիդներ, որքան առկա է հինգ բաժակ կարմիր գինու կամ տասը խնձորի մեջ։ Կատեխինները, որոնք հզոր միջոցներ են հատկապես քաղցկեղի դեմ, շատ արագ են տարալուծվում աղե-ստամոքսային տրակտում եւ, որպես կանոն, մարսողությունից հետո կատեխինների ընդամենը 20%-ն է մնում օրգանիզմում։ Սակայն Պերդյու համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ եթե կանաչ թեյի մեջ ավելացվի նաեւ կիտրոն, ապա օրգանիզմում կպահպանվի կատեխինների 80%-ը։

  3. Կաղամբ եւ կիտրոն
    Ցիտրուսային մրգերն ապահովում են մեծ քանակությամբ վիտամին C, իսկ մուգ տերեւներ ունեցող բանջարեղենը հարուստ է երկաթով։ «Երկու մթերքում առկա վիտամին C-ն նպաստում է օրգանիզմում երկաթի հեշտ յուրացմանը», - ասում է բժիշկ Բրաունշտեյնը։

  4. Տավարի միս եւ հազրեւարդ (ռոզմարին)
    Երբ տապակվում են այն մթերքները, որոնք հարուստ են սպիտակուցներով (օրինակ, կարմիր միսը), ձեւավորվում են հետերոցիկլիկ ամիններ (ՀՑԱ) եւ հոտավետ պոլիցիկլիկ ածխաջրածիններ՝  (ՀՊԱ ) քաղցկեղածիններ, որոնք առաջացնում են քաղցկեղային որոշ փոփոխություններ ԴՆԹ-ում։ Միննեսոտայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ լավ տապակված միսը՝ անկախ տապակման ձեւից, մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը 60%-ով, ինչպես նաեւ շագանակագեղձի, կրծքագեղձի եւ լյարդի քաղցկեղի վտանգը։ Հազրեւարդը պարունակում է հակաօքսիդանտներ՝ ռոզմարինային թթու, կարնոզոլ եւ կարնոզոլային թթու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տապակելու համար նախատեսված կերակուրները հազրեւարդի հյութով մարինացնելով, մենք նվազեցնում ենք քաղցկեղածին քիմիական նյութերի քանակը։ Food Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ ասված է, որ հազրեւարդի բարձր կոնցենտրացիան նվազեցնում է քաղցկեղածին նյութերի քանակը ավելի քան 90%-ով։

  5. Քրքում եւ սեւ պղպեղ
    Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ քրքումը՝ հնդկական ուտեստների հիմնական բաղադրիչը, ունի հակաքաղցկեղային եւ հակաբորբոքային հատկություններ շնորհիվ իր ակտիվ բաղադրիչի՝ քրքումինի։ Քրքումինը կանխում է ստամոքսի, լյարդի, թոքերի, եւ կրծքի քաղցկեղները։ Պեպերինը՝ սեւ պղպեղի կծու բաղադրիչը, կարող է առանցքային դեր խաղալ քաղցկեղը կանխարգելելու հարցում։

  6. Լոլիկ եւ ավոկադո
    Լոլիկը հարուստ է լիկոպինով (հակաօքսիդանտ կարոտինոիդների խմբից): Մի հետազոտություն ցույց է տվել, որ շաբաթական սննդակարգում ներառելով 10 չափաբաժնից ավել լիկոպին, Ձեզ կհաջողվի նվազեցնել ընդհանուր քաղցկեղի վտանգը 35%-ով, իսկ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղինը՝ 53%-ով։  «Ավոկադոյի ճարպը մեծացնում է կարոտենոիդների բիոառկայությունը լոլիկի մեջ», - ասում է բժիշկ Բրաունշտեյնը։

  7. Ելակ եւ վարսակ
    Ամբողջական ձավարեղենը ներառում է հակաօքսիդանտներ, բայց վարսակը ամենից շատ պարունակում է ֆիտոքիմիական նյութեր, որոնք կօգնեն կանխել բորբոքումների առաջացումը օրգանիզմում։ Ելակը պարունակում է մեծ քանակությամբ էլլագաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, քայքայում է որոշ քաղզկեղածին նյութեր եւ օգնում է կանխել թոքերի, կրծքագեղձի, միզապարկի, կերակրափողի եւ մաշկի քաղցկեղները։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. fresher.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...

Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com
Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com

Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...

Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am
Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am

Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail

Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА

РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am

Նուռ

 

Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...

Սուրճ և սեքս. urolog.am
Սուրճ և սեքս. urolog.am

Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...

Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am
Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am

Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ  Լին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ